Շաբաթ առավոտյան զինվորն արթնացել
էր սովորական տրամադրությամբ, սակայն սիրտն ինչ-որ անհանգիստ էր, կարծես` հանդիպման
սպասումով լեցուն: Բայց այդ շաբաթ ոչ ոքի չէր սպասում…
Իսկ սիրտը երբեք չի բաբախում
անտեղի այն ուժգնությամբ, որից նույնիսկ խենթանալ է հնարավոր…
Սիրելին ամեն գիշեր տեսնում
էր երազում, գրկում… ու… հաշվում օրերը, թե երբ պետք է ստանա նրա ձեռքով գրված հերթական
նամակը:
Երկար ժամանակ չէին հանդիպել:
Շատ էին կարոտել իրար: Միայն նամակի միջոցով էին կարողանում սիրել ու հիշել միասին
անցկացրած ժամանակները… Բայց հանդիպումն արդեն մոտ էր:
Տանից դուրս գալով` աղջիկը
միայն մի միտք էր փափագում. հասնել նրան` սիրելի զինվորին, ինչ գնով էլ ուզում է լինի…
Հանգամանքների բերումով մենք
պետք է շարժվեինք Տավուշի մարզի Կողբ գյուղ` Լոռու մարզ այցելելուց հետո միայն: Այս
էր պատճառը, որ երկու օր հետո հասանք այնտեղի զորամաս, այնտեղից էլ` վերադաս:
150 կմ… գիշեր… սպասում,
110 կմ… նորից գիշեր… բայց դեռևս անանցանելի թվացող, 70 կմ… ու տասը րոպե վայելք` իրար
գրկում…
Այնքան բան կա խոսելու, սակայն
ափսոս է ժամանակը վատնել զրույցին… Չէ որ սիրահարները
սիրում են խոսել շուրթերով ու լուռ…
Տաքսու վարորդն ու Վահան անունով
բարեսիրտ երիտասարդն ինձ հիշեցնում են, որ 15 րոպեից մենք պետք է լինենք կանգառում,
ուր մեզ սպասում է մեկ այլ վարորդ…
Մինչև կյանքիս վերջը կհիշեմ
այս օրերը, ընկերուհուս արցունքոտ աչքերը` սպասումի տենչով, նաև մի փոքր վախեցած, չլինի
թե ընկերը բարկանա, որ մենակ (միայն ինձ հետ), առանց զգուշացնելու եկել է այստեղ, նաև`
հպարտ, որ վերջիվերջո հասավ սիրելիին: Հիմա ես ականատեսն եմ նրանց երջանկության և ուրախ
եմ, որ վերջապես ստացվեց հանդիպումը երկու սրտերի:
Սերը հաղթեց նորից, ես կարդացի
նրանց սիրատենչ աչքերում:
Լեռներով շրջապատված Մայր
Բնության գրկում` կանաչների մեջ, նրանք մոռացել էին ժամանակի մասին:
Ափսոս, բայց բաժանումն անխուսափելի
էր…
Комментариев нет:
Отправить комментарий