Ծերունական տնքոցով նստեց
անկողնում,
նայեց աչքերիս`
դու քնիր, դեռ վաղ է…
Փակեցի աչքերս մի պահ
ու նրա կոշտացած մատների բարևն
արթնացրեց ճերմակած մազերին`
դա երկրորդ պահին,
երբ ես անամոթաբար
դեռ հետևում էի նրան վերմակի
տակից:
Հետո խոր հոգոցով
մարմնից պոկեց վերջին գիշերանոցն
ու այս անգամ
մատների քնքուշ խաղով
շոյեց վեց զավակներին սնող
ճմրթված կրծքերը,
կրծքեր, որ ժամանակին ձիգ
են եղել
ու շոշափվել են սիրով:
Խորիմաստ էր Էհ-ն
Ու կյանքն էր խոսում նրանում:
16.04.2013
Комментариев нет:
Отправить комментарий