Ասում են Սիցիլիայի ծովահենները
հաճախ բաց ծովում գերի էին բռնում աթենացիներին իրենց նավերով և փոխանակ փրկանքի, այդ
կիսավայրենի ավազակները պահանջում էին գերիներից Էսքիլոսի գործերից կարդալ: Իմացողներին
բաց էին թողնում, իսկ չիմացողներին կապում իրենց նավերի կայմերից, որպես պակասավոր,
հետևաբար և վտանգավոր մարդիկ:
Լիրի դերը (Շեքսպիրի Լիր արքա), 1953թ. |
Նույն միջոցառումը
որոշ փոփոխությամբ չէ՞ր կարելի արդյոք կիրառել և մեր օրերին, գոնե հետևողական լինելու
համար, առանց գործը կախաղանի հասցնելու, իհարկե, համոզող պարտադրությամբ մեր երիտասարդությանը
սովորեցնել սիրել Շեքսպիրը առհասարակ և մասնավորապես նրա «Լիրը»: Այդ ձեռնարկը կբարելավեր
մեր երիտասարդենրի բարքերը, գեղագիտական ճաշակը կհրահրեր նրանց մոտ: Դա կլիներ մի յուրատեսակ
բարոյական բաղնիս, որովհետև հասուն մարդիկ դժբախտաբար այնպես են կեղտոտվում կյանքի
առօրյայից, որ հազիվ թե նման բաղնիսը կարենա նրանց վերադարձնել իրենց նախկին մաքրությունը:
Հատվածը Վահրամ Փափազյանի «Լիր արքա» գրքից:
Комментариев нет:
Отправить комментарий