Եվ հիրավի,
հայերենը, եթե ոչ այլ բանով, գոնե իր մեծ տարիքով, անհաշվելի հնությամբ, աղքատ չէ ոչ
իրանական, ոչ բաբելական, ոչ էլ ասորական լեզուներից:
Գուցե տեղի է տալիս նա արաբականի անհաշվելի հոմանիշների հարստության, բայց եբրայերենի
բազմիմաստ խորությամբ հպարտ է մեր լեզուն, անսահման հարուստ հռոմեականից, նույնքան
ճկուն, քան հելլենականը, և իբրև վրադիր, փյունիկյան բարբառների խելացի երկիմաստությունը
ժառանգել է լիովին: Եվ ինձ թվում է, որ Արևելքի լեզուներից ոչ մեկին չի զիջում նա,
բացի որոշ չափով հին եգիպտերենին, որի մի շառավիղը զպտի բարբառն էր՝ Նեղոսի ակունքներից
մինչև Միջերկրականի ափերը:
Հատվածը Վահրամ Փափազյանի «Լիր արքա» գրքից
Комментариев нет:
Отправить комментарий