Ողջույն, սիրելի՛ Հրաչ,
Երևի մտածում ես` իմ երկար լռության պատճառն այն է, որ, գիրքդ նվեր ստանալով, առանց կարդալու մի կողմ եմ դրել, իբրև գրադարանիս հերթական մեռյալ միավոր (ցավոք, հիմա շատերն են այդպես վարվում): Բնավ այդպես չէ. «Երկվորյակների արևը» սկսել
եմ
կարդալ
առաջին
իսկ
օրվանից,
բայց
ընթերցել
եմ
դանդաղ`
փորձելով
գնահատել
ու
ճիշտ
ընկալել
ամեն
մի
նախադասություն,
և
այդ
ընթացքում,
միանգամից
ասեմ,
ունեցել
եմ
վայելքի
(նաև`
հաճելի
զարմանքի)
բազմաթիվ
պահեր:
Քո
շարադրանքը
յուրօրինակ
է,
մեզ
համար
սովորական
շատ
չափանիշներից
տարբեր.
կարծես
երաժշտություն
լինի,
երբեմն`
անսպասելի
շրջադարձերով
ու
վայրիվերումներով,
սակայն
ընդհանուր
առմամբ`
հանդարտ
ու
վստահ
ընթացքով,
նման
ընթերցողին
աստիճանաբար
իր
հոսանքի
մեջ
ներքաշող
և
հայտնի
ու
անհայտ
հեռուները
տանող
հեքիաթային
գետի:
Իբրև
դասական
երաժշտությանը
քիչ
թե
շատ
ծանոթ
մեկը`
ես
կարող
եմ
դա
զգալ
ու
տեսնել
գրքիդ
յուրաքանչյուր
պարբերության
մեջ,
երբ
տողերդ
աննկատ
անցնումներ
են
անում
կյանքից
դեպի
երազ
և
հակառակը`
դեգերելով
մերթ
հայտնի
ու
իրական,
մերթ
երևակայական
ոլորտներում,
ձեռք
բերելով
մերթ
վառ
ու
գունագեղ,
մերթ
մռայլ
և
անգամ
չարագուշակ
ու
մղձավանջային
երանգներ,
բայց
միշտ
պահպանելով
մի
ներքին
ձգողական
ուժ,
որը
ոչ
մի
ակնթարթ
բաց
չի
թողնում
ընթերցողին:
Հողեղենի
ու
երազայինի,
լույսի
ու
խավարի
այս
հմուտ
գրչախաղն
ակնառու
օժտվածության
վկայություն
է:
Բայց
քո
գրածի
հետևում
ես
նկատում
եմ
ոչ
միայն
դա,
այլև
ինչպես
անհագ
ընթերցանության
շնորհիվ
ձևավորված,
այնպես
էլ
ի
բնե
տրված
նուրբ
ճաշակ,
ամեն
ինչի
ճիշտ
չափն
ու
ձևը
զանազանելու
ունակություն:
Տեսնում
եմ
նաև
մի
բանիմաց
մարդու,
որը
քաջ
գիտի,
թե
ինչ
ասել
է`
լավ
գրականության:
Տեղյակ
եմ,
որ
վերջերս,
բավական
թանկ
գին
վճարելով
(եթե
քո
տնեցիք
սա
պիտի
կարդան
և
քեզ
պախարակեն,
կանխավ
ներողություն
եմ
խնդրում),
ձեռք
ես
բերել
Արիոստոյի
«Մոլեգին
Ռոլանդը»`
Գյուստավ
Դորեի
անզուգական
նկարազարդումներով:
Պատկերացնում
եմ`
ինչպես
ես
ըմբոշխնում
այդ
գրքի
թե՛
բովանդակությունը,
թե՛
նկարչական
արվեստը,
և
վստահ
եմ,
որ
Արիոստոն,
բազում
ուրիշ
հեղինակների
հետ,
որոնց
դու
մինչ
այդ
անկասկած
կընթերցես,
քեզ
նոր
լիցքեր
են
տալու`
վիպագրության
հերթական
մեկ
ամիսն
արդյունավետ
օգտագործելու
համար
(հանրահայտ
է,
որ
դու
տարին
միայն
մեկ
ամիս
ես
գրում,
իսկ
մնացած
ժամանակ
կարդում
ես):
Ջերմ շնորհավորանքներս, սիրելի՛ բարեկամ:
Գրքի համար շնորհակալությամբ`
Комментариев нет:
Отправить комментарий