Հեշտ ընկալելի և միևնույն
ժամանակ տարաբնույթ բարդ իրավիճակների մասին պատմող վեպ է: Նկարագրվում է մեր ժամանակների
քաղաքական դաշտը: Հեղինակ-հերոսը մեզ` ընթերցողներիս, տանում է քաղաքական խոհանոց,
բայց միայն այնքանով, ինչքանով ինքն է հարմար գտնում: Ընթերցողներիս վզին սեփական կարծիքը
չփաթաթելով` հեղինակն անթաքույց խոսում է այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ իր բացասական
կամ դրական վերաբերմունքի մասին և նույնիսկ գրքի հերոսներից ոմանց ներկայացնում է կեղծանուններով`
Ճանճ, Պանդա և այլն, ինչն ավել է գրգռում ընթերցողի հետաքրքրասիրությունը և նա ջանում
է իմանալ տվյալ հերոսի ով լինելը վեպից դուրս` իրական քաղաքական դաշտում:
Հերոսներից մեկը միշտ հայտնվում
է ճիշտ այն պահին, երբ ինչ որ չափով հոգնում ես քաղաքականությունից, այնտեղ առկա կեղծիքներից,
չիրականացվող խոստումներից… Նա գալիս է փրկելու ձանձրույթից, ու նա միշտ գալիս է ժամանակին…
Ովքեր արդեն կարդացել են վեպը, համոզված եմ, միանգամից արտաբերեցին հերոսի անունը`
Կատյա… իսկ ովքեր դեռ նոր են կարդալու, ասեմ, որ հենց քաղաքականությունը մի քիչ հոգնեցի,
իմացեք, որ Կատյան արդեն «ճանապարհին է»:
Իսկ ո՞վ է Կատյան: Ահա թե ինչ է գրում նրա մասին հեղինակը վեպի
սկզբնամասում. «… Կատյան պարզապես հրաշք է:
Ես նրան չեմ նկարագրի: Բայց եթե մի օր ինչ-որ մեկը որոշի ֆիլմ նկարել այս գրքի հիման
վրա, ես այս պահից պայման եմ դնում, որ Կատյայի դերակատարուհու ընտրությունն ինքս պիտի
անեմ: Միայն թե գիտեմ, որ դա դյուրին չի լինելու»:
Իհարկե վեպի ընթացքում մենք
ծանոթանում ենք Կատյայի հետ, և ավելին, հետևում ենք հերոսի հետ նրանց տարօրինակ գրազի
ընթացքին, որն էլ հիմք է հանդիսանում վեպի գլխավոր գործողություններից մեկի համար…
Եվ վերջապես Կատյան այն կինն է, ում միջոցով հերոսը փորձում է հասկանալ կնոջը. «Կատյան նորից ծիծաղեց, բայց այս անգամ մի տեսակ
անվստահ: Որքան տարբեր են կանանց կեցվածքն ու արձագանքը սիրո խոստովանություն լսելիս:
Բայց կա մի ընդհանրություն` բոլորի համար դա հաճելի է` անկախ փոխադարձ զգացմունքի առկայությունից
կամ բացակայությունից, և ոչ ոք չի կարող թաքցնել դա: Անգամ Կատյան: Չնայած ես համոզված
էի, որ նա իր կյանքում ավելի շատ սիրո խոստովանություններ էր լսել, քան, ասենք, ծննդյան
շնորհավորանքներ»:
Եվ հեղինակը շարունակում է
իր պրպտումները` փորձելով ճանաչել Կատյային կանանց աշխարհում, և Կատյայի աշխարհում`
կանանց…
«Կան կանայք, ովքեր միշտ հակված են մերժելու, չնայած ուզում
են համաձայնել: Կան կանայք, ովքեր միշտ համաձայն են, չնայած ուզում են մերժել: Եվ հազվագյուտ
են այն կանայք, ովքեր կարողանում են և ճիշտ մերժել, և ճիշտ համաձայնել»:
Հերոսի` Կատյայի հետ հանդիպումները
գրքի որոշ հատվածներում, Կատյայի սեռի ընթերցողներիս օգնում է հասկանալ տղամարդուն,
այն մեկին, ով իր տողերի մեջ փորձում է ճանաչել կնոջը, այս դեպքում Կատյայի տեսակին`
խելացի, հմայիչ, խենթ, հաջողակ ու սիրելի… Իսկ երբեմն էլ հենց ինքը` Կատյան է օգնության
հասնում հերոսին.
«Կանայք լինում են երեք տեսակի` վայրի, ընտանի և քրմուհիներ:
Ես ծնվել եմ քրմուհի: Հանկարծ չծիծաղես, ես անկեղծորեն հավատում եմ, որ քրմուհի եմ:
Սիրո քրմուհի»:
Եվ հենց նրան`սիրո քրմուհի
Կատյային հյուրանոցի լոբբիում նստած սպասող հերոսին ենք մենք խղճում, ով այնպես մանրակրկիտ
է ներկայացնում Կատյային սպասելու ընթացքում իր մեջ ծնվող տվայտանքները, որ մեզ թվում
է, թե հերոսը հիմա իրոք առյուծի պես կմռնչա… բայց կատարվում է անսպասելին. «Անմեղ աչքերով նա նայում է տղամարդուն ու հանգիստ
ասում. «Սիրելիս, կներես, ես մի քիչ ուշացա: Ամբողջ ժամանակ քո մասին էի մտածում ու
չէի կարողանում կողմնորոշվել, թե ինչ հագնեմ, որ քեզ դուր գա»: Ու տղամարդու մեջի հսկա,
կատաղի առյուծը կամաց- կամաց փոքրանում ու դառնում է պստլիկ փիսո, որը հնազանդ գնում
է կնոջ հետևից: Այն կնոջ, որին քիչ առաջ պատրաստ էր պատառ- պատառ անել… »:
Այո, Կատյան ունի նույն թերությունը,
ինչ որ գրեթե բոլոր կանայք, նա նույնպես ուշանում է. «Եթե կանայք գոնե մեկ վայրկյան զգան, թե ինչ է ապրում սպասող տղամարդը, նրանք
այլևս երբեք չեն ուշանա: Սկզբում տղամարդն
աղոտ հույս է փայփայում, որ գոնե այս անգամ կինը չի ուշանա, քսան րոպե անց հույսը վերջնականապես
մարում է…»:
Ու նա նաև շատախոս է, և նույնիսկ
այս «առավելությամբ» տարբերվում է «շարքային
կանանցից». «Ի պատասխան իմ հարցին, թե քանի
բառ է արտասանում շարքային կինը, նա հայտարարեց, որ 25 հազար: Երբ տեսավ ցնցված դեմքս,
շտապեց հանգստացնել ինձ: «Մի մտածիր, ես շարքային կին չեմ, այդ ողորմելի 25 հազար բառը
ես օգտագորխում եմ մինչև լանչը»: Այս ամենի հետ սակայն, Կատյան «Կարողանում էր այնպես անել, որ շրջապատող տղամարդիկ
իրենց ասպետ էին զգում»:
Կանանց ու նաև Կատյայի մասին
հերոսն այնպիսի հստակ մտքեր է արտահայտում գրքի էջերում, որ երբեմն անհեթեթ է դառնում
այն միտումը, թե հերոսը փորձում է բացահայել կնոջը. .. Թվում է, թե ամեն ինչ արդեն
բացահայտված է, ու կինը այլևս խորհրդավոր էակ չէ… Բայց կրկին գալիս են բայց-երն ու
ինչու-ները. «-Ինչո՞ւ է կնոջ
համար այդքան կարևոր, թե ինչպես հագնվի: Երբեք չեմ հասկացել,- անկեղծորեն հարցրի ես:
- Սխալվում ես: Կնոջ համար ավելի կարևոր է, թե ինչպես կհանվի: Եվ կախված այն բանից,
թե ինչպես կհագնի, պարզ կլինի, թե ով կհանվացնի»:
Թե ինչպես են դասավորվում
հերոսի ու Կատյայի հետագա հարաբերությունները, կիմանաք ինքներդ՝ կարդալով գիրքը… Ես
կուզենայի մի փոքր ներկայացնել նաև հերոսներից Վաղինակին, ով եկել է ԱՄՆ-ից և որոշել
է դառնալ ՀՀ նախագահ… բայց սկզբի համար նա ունենում է պատգամավորության թեկնածու դառնալու
հնարավորություն:
Ահա թե ինչպես է ներկայացնում հեղինակը Վաղինակին և նրա նոր շրջապատին. «Երբեմն պատգամավորության թեկնածուին հյուր էին գալիս նրա «բոմժերը» (Վաղինակը սպառնացել էր չեղյալ համարել մեր գործարքը, եթե ես նեղացնեմ նրանց), և այդ ժամանակ սկսվում էին երկարուձիգ փիլիսոփայական զրույցնեը: Հենց նման իրավիճակ էր, երբ ես այցելեցի Վաղինակին նոյեմբերյան այդ ուրբաթ օրը: Նրա հյուրերի կազմը նույնն էր` չէր փոխվել: Ես հիշեցի, որ Վաղինակն ասում էր, թե նրանցից մեկը պրոֆեսոր է, մյուսը` դերասան, երրորդը` ճարտարապետ, իսկ տիկինը` գրաքննադատ: Ինչու չէ, կարող էր պատահել: Ինչը պիտի Հայաստանում խանգարեր ասենք պրոֆեսորին, «բոմժ» դառնալ… Մի խոսքով, կարող էր պատահել, որ Վաղինակը ճիշտ էր ասում, և այս «բոմժերն» իրոք ժամանակին հասարակության լիարժեք անդամներն էին եղել»:
Ահա թե ինչպես է ներկայացնում հեղինակը Վաղինակին և նրա նոր շրջապատին. «Երբեմն պատգամավորության թեկնածուին հյուր էին գալիս նրա «բոմժերը» (Վաղինակը սպառնացել էր չեղյալ համարել մեր գործարքը, եթե ես նեղացնեմ նրանց), և այդ ժամանակ սկսվում էին երկարուձիգ փիլիսոփայական զրույցնեը: Հենց նման իրավիճակ էր, երբ ես այցելեցի Վաղինակին նոյեմբերյան այդ ուրբաթ օրը: Նրա հյուրերի կազմը նույնն էր` չէր փոխվել: Ես հիշեցի, որ Վաղինակն ասում էր, թե նրանցից մեկը պրոֆեսոր է, մյուսը` դերասան, երրորդը` ճարտարապետ, իսկ տիկինը` գրաքննադատ: Ինչու չէ, կարող էր պատահել: Ինչը պիտի Հայաստանում խանգարեր ասենք պրոֆեսորին, «բոմժ» դառնալ… Մի խոսքով, կարող էր պատահել, որ Վաղինակը ճիշտ էր ասում, և այս «բոմժերն» իրոք ժամանակին հասարակության լիարժեք անդամներն էին եղել»:
Վաղինակի հետ ծանոթությունը
պատահականություն է լինում. հերոսը օդանավակայանում սխալմամբ ուրիշի փոխարեն դիմավորում
է նրան, իսկ Վաղինակը գտնում է, որ հենց նա է ընտրվածը, քանի որ այդ պատահականությունը
հենց այնպես չէր կարող լինել, ուրեմն հերոսն էլ կտեղեկանա իր` Հայաստանի հետ ունեցած
նպատակների մասին… ու այստեղ էլ հեղինակը փորձում է բացահայտել մեկ այլ անձի` ի դեմս
Վաղինակի, ում մասին գիտի միայն այսքանը. “Եկել
է ԱՄՆ-ից, սփյուռքահայ է”: Վաղինակի վերադարձը
մեզ տանում է անցյալ, դեպի 90 – ականներ, այն
տաիները, երբ նա թողել է ամեն ինչ ու մեկնել ԱՄՆ:
«Երբ դուռը վերջապես տեղի տվեց, նա դուրս եկավ պատշգամբ: Ես հետևեցի նրան: Այստեղ նույնպես իննսունականներն էին. մի կողմում խնամքով շարված էր կոտրտված վառելափայտը, ժանգոտած կացինն ընկած էր գետնին, մյուս կողմում մի քանդված «Ռիգա» լվացքի մեքենա կար, երկու զույգ զինվորական կրկնակոշիկ, խառը գործիքներով մի մեծ տուփ, նավթի մի դատարկ ու կեղտոտ պլաստմասսե տարա…»
«Երբ դուռը վերջապես տեղի տվեց, նա դուրս եկավ պատշգամբ: Ես հետևեցի նրան: Այստեղ նույնպես իննսունականներն էին. մի կողմում խնամքով շարված էր կոտրտված վառելափայտը, ժանգոտած կացինն ընկած էր գետնին, մյուս կողմում մի քանդված «Ռիգա» լվացքի մեքենա կար, երկու զույգ զինվորական կրկնակոշիկ, խառը գործիքներով մի մեծ տուփ, նավթի մի դատարկ ու կեղտոտ պլաստմասսե տարա…»
Այս ամենն, ինչի միջով մենք անցել ենք, իհարկե դաժան իրականություն է եղել,
որն արդեն անցյալում է, բայց կա նաև մեկ այլ դաժան իրականություն, որը ներկայում է,
և հեղինակն այն նկարագրում է «Հրաման տվողները կամ օլիգարխը, ծերունին ու կովը» գլխում:
Հատվածն օգնում է հասկանալու, թե ինչու հերոսը վերջնականապես չի թողնում խմելը կամ
ինչու է Վաղինակը երբեմն հայտնվում «զապոյների» մեջ …
Իսկ ի՞նչ կապ կա քաղաքականության և հարբեցողության միջև,- կհարցնի
ընթերցողը. ասեմ, որ այս հարցի պատասխանը թաքնված է գրքի բոլոր էջերում, իսկ որոշ գլուխներում,
ինչպես օրինակ «Ինչքան կարելի է խմել», «Ինչ է «զապոյը» կամ Վաղինակի պատմությունը»,
«Մշկենք մե հադմ» և այլն, հարբեցողությունը
հասնում է անկառավարելիության աստիճանի.
Դելիկատեսների վրա Վաղինակը ուշադրություն չդարձրեց: Ձեռքիցս
խլեց օղու շիշը, բացեց այն և լցրեց բաժակները: Եվ այստեղ հասկացա, որ ոչ մի խելագար
էլ չէր մեր հերոսը, ու եթե անգամ նա հոգեկան խանգարում էլ ունենար, դրա պատճառը պարզապես
այն էր, որ դասական (ինչպես հետո պարզվեց` ոչ դասական) իմաստով «զապոյիստ» էր:
Վեպի` դեպի ավարտը տանող ճանապարհին,
ենթադրվում է, թե հեղինակը վերջապես ուզում է վերջ տալ քաղաքական հարբեցողությանը,
բայց այն շարունակվում է. «Գարեջուր, թե սուրճ,
գարեջուր, թե սուրճ… Մատուցողուհին կանգնած էր կարծես ոչ թե գլխավերևումս, այլ հենց
գլխիս վրա ու սպասում էր, մինչև ես կլուծեի այս լրջագույն խնդիրը… Իսկ առայժմ, այնուամենայնիվ,
հիսուն գրամ օղի»…
Աբել Միքայելյանի «Քաղաքական Հարբեցողություն» -ը կարող եք ձեռք բերել ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութների ցանցում, ինչպես նաև մայրաքաղաքի բոլոր գրախանութներում:
Комментариев нет:
Отправить комментарий