Տյառնընդառաջ

Դա է ճշմարիտ լույսը,
Որ լուսավորում է ամեն մարդու
Հովհաննես, 1:9

Տյառնընդառաջ: Նշանակում է Տիրոջն ընդառաջ` կապված Սիմեոն ծերունու` Տիրոջն ընդառաջ գնալու հետ: Ժողովուրդն անվանում է Տրնդեզ(Տեր ընդ ձեզ):
Հրեական սովորթւոթյան համաձայն` առաջնեկ արու զավակը, երբ դառնում էր 40 օրական, պետք է նվիրաբերվեր տաճարին ու դառնար քահանա: Երբ քահանայության իրավունք տրվեց Ղևիի սերունդներին, ծեսը պահպանվեց, բայցև գառ, այծ կամ ոչխար, տատրակ կամ աղավնի նվիրաբերելով` իրենց որդուն հետ էին վերցնում: Քրիստոսն էլ հենց 40 օրական դարձավ, համաձայն ընդունված սովորության, ծնողները`Հովսեփը և Մարիամը, նվիրաբերեցին տաճարին, որտեղ գտնվում էր Աստծո կամոք, Սիմեոն ծերունին:

Սիմեոն ծերունին, տեսնելով փոքրիկ Փրկչին, դիմեց Աստծուն.
-         “Հիմա, ով Տեր, արձակիր քո ծառային խաղաղությամբ  քո խոսքի համեմատ, քանի որ իմ աչքերը տեսան քո փրկությունը, որ բոլոր ժողովուրդների համար պատրաստեցիր, հեթանոսներին լուսավորելու լույսը և Իսրայելի փառքը”: (Ղուկաս, 2:29)
Քրիստոսի ծնունդը և մկրտությունը նշվում է հունվարի 6-ին, իսկ 40 օր լրանում է փետրվարի 13-ին: Այդ օրը սովորություն կա խարույկ վառելու: Խարույկի շուրջը պտտվում են, և երբ բոցը ցածրանում է, սկսում են կրակի վրայով թռչել` իբր մաքրագործվելու և ծնունդը նվիրագործելու համար: եկեղեցում օրհնված մոմից վառած կրակը նորապսակների համար իրենց ընտանիքների օջախը վառ լինելու` ընտանիքի հարատևման խորհուրդն ունի:
Ծեսը լույսի մի յուրօրինակ տոնախմբություն է, որը Սիմեոն ծերունու` Քրիստոսին տված Լույս անվանման խորհուրդն ունի:
Տոնակատարությունը սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան և տևում մինչև փետրվարի 14-ը:
Տյառնընդառաջի օրը կրակ վառելու արարողությունը ունի հեթանոսական ծագում: Նվիրված էր Տիր կամ Միհր աստծուն:


Սրբուհի Մարիամ, անապական տաճար,
Եվ կենսատու էության ծնող և մայր,
Օրհնյալ ես դու կանանց մեջ,
Բերկրյալ տիրամայր և կույս:
Սահակդուխտ Սյունեցի


Հատվածը «Հայագիտարան» գրքից

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև