Ես միշտ դժվարությամբ եմ հասկանում նրանց, ովքեր լուրջ դեմքով պնդում են, թե աշխարհի մարդ լինելու համար հարկավոր է հնարավորինս վեր կանգնել մեզ կաշկանդող ազգայինից:
Ես միշտ դժվարությամբ եմ հասկանում
նաև
նրանց,
ովքեր
չգիտես
ինչու
կարծում
են,
թե
«համամարդկային»
ասվածը
ազգերի
ճանապարհին
դրված
թակարդ
է,
որն
սպառնում
է
մեր
արժեքներին:
Ինձ չի հրապուրում ոչ առաջինների «լայնախոհությունը», ոչ էլ երկրորդների
«հիմնապաշտությունը»:
Մտքի
ծայրահեղությունները
առհասարակ
զուրկ
են
հրապույրից:
Դրանք
վկայում
են
մտքի
սահմանափակության
մասին:
Ես սիրում եմ երկու հայկական ֆիլմ: Մեկը կոչվում է «Բարև, ես եմ»: Մյուսը`«Մենք ենք, մեր սարերը»: Մեկում իր հողից սերված հայն է`աշխարհի լայն ու անհանգիստ խաչմերուկներում, մյուսում`սեփական
սարերին
հենված
ժողովուրդը:
Մեկում
անհատն
է,
նրա
բաց
ու
հարուստ
Ես-ը, մյուսում`
ազգի
իմաստուն
հավաքականությունը:
Բարև ձեզ, ես եմ: Իմ ծնունդով հայ եմ ու մարդ: Ունեմ իմ հիշատակներն ու հավատարմությունը, բայց կարող
եմ
խոսել
բոլորի
հետ:
Իսկ
սա
էլ,
տեսեք`մենք ենք, ու մեր թիկունքին
կանգնած
սարերը:
Համառ
ժողովուրդ
ենք,
ունենք
մեր
կենաց
արմատը,
այստեղ
ապրում
ենք,
սիրում
ու
վիճում,
հնձում
թեք
լանջերին
բուսած
խոտը
ու
խոսում
աշխարհի
բաներից:
Միայն
թե
չմտածեք,
որ
փակ
աչքերով
ընդունում
ենք
մեզ
մատուցված
ամեն
մի
ճշմարտություն:
Մի ժամանակ այս երկու ֆիլմերը հակադրում էին: Իբրև թե` ո՞րն է ավելի հայկական, ո՞ր ուղղությամբ է գնալու մեր կինոն, ու միանգամից պարզ էր դառնում, որ խոսքը ոչ այնքան կինոյի , որքան մեր ընդհանուր աշխարհայացքի և ընդհանուր
ապրելակերպի
մասին
է:
Բայց ես հիշեցնեմ, որ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» սկսվում է ճիշտ այն տեղից, որտեղ ավարտվում է Դովլաթյանի «Բարև, ես եմ»-ը: Իր կյանքն ու կորուստները վերապրած ֆիզիկոս Մանվելյանը (իսկ ավելի պարզ` Արմեն Ջիգարխանյանը) վերջին կադրերում
քայլում
է
սարն
ի
վեր:
Բաց
երկնքի
տակ
խնջույքի
նստած
քահանան
կիսատ
է
թողնում
իր
ուրախ
երգն
ու
թնդաձայն
կանչում
նրա
ետևից.
«Տղա
ջան,
հո
չե՞ս
մոլորվել»:
«- Չէ,
տեր
հայր,
ես
էս
տեղերին
ծանոթ
եմ»:
Դովլաթյանի ֆիլմն ավարտվում է ծանոթ սարերում, որտեղ որ ապրում են Մաթևոսյանի հերոսները, ու հենց այդ սարերի կատարներից էլ հովիվների հանրապետության իր պատմությունն
է
սկսում
Մալյանը:
Ի՞նչ հակադրություն, ի՞նչ տարբեր
ուղիներ,
ի՞նչ
մտահայեցողական
վեճեր,
թե
որ
ֆիլմն
է
ավելի
շատ...
մերը
ու
որը,
իբրև
թե,
մեր
ճշմարիտ
լեզվից
հեռու:
Մեր
ճշմարիտ
լեզուն
ստանում
ենք`այս երկու
խորհրդանշական
վերնագրերի
արանքում
նրանց
ներդաշնակորեն
կապող
մի
«և»
ավելացնելով:
Комментариев нет:
Отправить комментарий