Խմբագրում էր տարեգիրքը:
Գործուղեց գրական թանգարան Տերյանից անտիպներ ընտրելու:
Ընտրեցի: Գրեցի չորս բանաստեղծություն և ներկայացրի Տերյանի
բանաստեղծությունների հետ: Կնկատի±:
Աչքերը շողշողացին:
-
Մի տես, կարծես այսօր գրած լինեն: Հարկավոր է շարել տալ:
Այդ մասին
ես չէի մտածել:
Վերցրի բանաստեղծությունները,
ջոկեցի իմիններն ու գրպանեցի:
-
Ինչու վերցրիր, տուր էստեղ:
-
Սրանք իմն են:
Աչքերում ամեհի
հուրեր…
-
Սուկին
սին, ինձ ոչ ոք միստիֆիկացիայի չէր ենթարկել:
Երեք օր չխոսեց հետ:
Կոմիտաս և Ջուր
Սիրում էր երաժշտությունը, բայց ավելի բարձր էր գնահատում
արևելյան երաժշտությունը: Սիրում էր Կոմիտասին, Սպենդիարյանին, Ռոմանոս Մելիքյանին:
Ակսելը ճեմարանից հիշում էր Կոմիտասի երգերը, երբեմն նեղ շրջանակում Կոմիտաս էր երգու
չափ տալով, չնայած որ միակ երգողն ինքն էր: Չարենցը շատ էր սիրում այդ երգերը.- Մի
Կոմիտաս երգիր, Ակսել:
Երբեմն էլ, երբ նեղսրտում էր ու ձանձրանում, գլխարկը քաշում
էր աչքերի վրա ու երեխայի նման խնդրում.
-
Գնանք Ակսելի մոտ, Կոմիտաս լսենք:
Ինչպես ամեն մի իսկական բանաստեղծ, սիրում էր բնությունը,
բայց ամենից ավելի, երևի՝ ջրի խշշոցը: Շատ էր սիրում Զանգվի ձորը: Իր սերը և Զանգվի
ձորն իջնելու ցանկությունը ձևակերպում էր այսպես.
-
Գնանք ջուր լսենք:
Կպառկեր գետափին, գլխարկը կդներ
դեմքին և… «ջուր կլսեր»:
Գուրգեն Մահարի “Չարենց Նամե” (հուշեր, հոդվածներ)
Գուրգեն Մահարի, Եղիշե Չարենց, Մարտիրոս Սարյան |
Комментариев нет:
Отправить комментарий