Քաղաքը գորշ էր,
անհամ
ու լիքը գույներով մահվան:
Դարպասնրից ներս տանկեր կան կանգնած,
պատրաստ հրազեն,
օտար դրոշով անզուսպ զինվորներ՝ պատերից այս կողմ,
և ուրիշ հողի փոշին կլանած թաղքած շինելներ…
Քայլում են նրանք,
խփում ոտքերը արքելափակոց դարձած մայթերին,
և արձագանքը՝ օտար ու բռնի,
օղակ է դառնում ճանկերից հոգնած մեր կոկորդներին:
Անհամ է ու գորշ.
մեզ այլ մի երկրի օրենքը հարգող ձեռքի շարումից՝
ժամի կրճատում, կարճացում օրվա:
Այստեղ,
բազմահարկ շենքերի հեռվից
մեր կրակները՝ ջրասույզ, ուժատ
հրվում են ներքև
ու փոս են ընկել ասֆալտն այս մասում.
այստեղ չմարսվող մեր բարկությունն է անհաշտ մեծանում:
եվ որևէ կերպ չի տեղավորվում սենյակների մեջ:
Խորթ ու անընտել ձայներ են լսվում անհայտ երկնքից
Քայլում են նրանք՝
Ինքնիշխան, գոռոզ
որպես թե տերեր
կամ արքաները
հնում ունեցած այս մեծ քաղաքի:
Քաղաք,
հուշամատյան իմ օրերի, նվաճված ես, քան երբևէ
առանց զենքի ու մատնության.
անօգուտ են դեռ չխլված քնարները
և ավելորդ՝ բառերը մեր:
Մեր ճաքած սիրտը
մեր չոր ծնկներից ներքև է դրված:
Հուսիկ Արա
«Ազատության Հրապարակ» գրքից

Комментариев нет:
Отправить комментарий