ՈՒՄԲԵՐՏՈ ԷԿՈ «Նամակ թոռնիկիս»

Սիրելի թոռնի՛կ,
Չէի ցանկանա, որ Սուրբ ծննդյան իմ այս նամակը չափազանց սրտառուչ հնչեր և այնպիսի հորդորներ պարունակեր, ինչպիսիք են սերը դեպի մերձավորը, դեպի հայրենիքը, և դեպի աշխարհն ընդհանրապես ու նման այլ բաներ։ Այդ դեպքում դու ինձ չէիր լսի, և, երբ այս նամակը կարդաս (արդեն չափահաս կլինես, իսկ ես՝ երջանկահիշատակ), արժեքների համակարգն այնպես փոխված կլինի, որ հավանաբար կոչերս քեզ ժամանակավրեպ կթվան։
Ուստի ուզում եմ գեթ մի խորհուրդ տալ քեզ, որը հենց հիմա էլ կարող ես կիրառել քանի դեռ այս պահին i-pad-ով Համացանցում ես։ Չեմ սխալվի և կոչ չեմ անի հրաժարվել այդ գործողությունից, ոչ թե վախենալով, որ զառամյալ ու հետամնաց պապիկ կերևամ, այլ պարզապես այն պատճառով, որ ինքս էլ հիմա դրանով եմ զբաղված։ Կարող եմ միայն խորհուրդ տալ, որ եթե պատահմամբ հայտնվես պոռնոգրաֆիկ բնույթի հազարավոր կայքերից մեկում, ուր կտեսնես սեռական հարաբերություններն իրենց բոլոր դրսևորումներով, ասենք` երկու մարդկային էակնեի կամ մարդկային էակի ու կենդանու միջև, ջանա՛ չհավատալ որ ամեն բան հենց այդպես է լինում։ Այդ ֆիլմերն ի դեպ շատ ձանձրալի են, որովհետև խոսքը գնում է ընդամենը մի բեմադրության մասին, որի նպատակն է ստիպել մարդկանց տանից դուր չգալ և իսկական աղջիկներին չնայել։ Ի դեպ ես հիմք եմ ընդունում քո հակառակ սեռի նկատմամբ հակում ունենալու փաստը, հակառակ դեպքում խորհուրդներս հարմարեցրու քո դեպքին։ Նայի՛ր աղջիկներին դպրոցում կամ այնտեղ, ուր գնում ես խաղալու, որովհետև նրանք ավելի լավն են, քան հեռուստացույցի աղջիկները, նրանք մի գեղեցիկ օր քեզ շատ ավելի մեծ բավականություն կպատճառեն, քան առցանց աղջիկները։ Հավատա՛ ինձ, ով ավելի մեծ փորձ ունի ( եթե ես սեքսը դիտեի միայն համակարգչով, քո հայրը երբեք չէր ծնվի, դու էլ Աստված գիտե, թե ուր կլինեիր կամ էլ չէիր լինի)։
Բայց սրա մասին չէ, որ ուզում էի քեզ հետ խոսել։ Ուզում եմ ասել մի հիվանդության մասին, որով տառապում է քո սերունդը, նույնիսկ քեզնից ավելի ավագ սերունդը, ովքեր թերևս արդեն համալսարան են հաճախում։ Խոսքը հիշողության կորստի մասին է։
Ճ՛իշտ է, եթե ցանկություն ունենաս իմանալու, թե ով է եղել Կարլոս Մեծը կամ որտեղ է գտնվում Կուալա Լամպուրը, բավական է որ ընդամենը մի քանի ստեղն սեղմես և Համացանցը քեզ այդ մասին ամեն տեսակ տեղեկություն էլ կտա։ Հենց այդպես էլ վարվիր, երբ քեզ որևէ տեղեկություն է հարկավոր, բայց նայելուց հետո փորձի՛ր մտապահել այն, ինչ կարդացիր, որպեսզի օրինակ դպրոցական առաջադրանքդ կատարելիս ստիպված չլինես երկրորդ անգամ նայել։ Քանի որ համակարգիչդ ամեն պահի կարող է քեզ ուզածդ տեղեկությունը տալ, վտանգը մեծ է, որ կորցնես մտապահելու հաճույքը։ Դա նման կլինի, օրինակ, այսինչ փողոցից այնինչ փողոց գնալը սովորելուց հետո, հասկանաս, որ կան ավտոբուս և մետրո, որ քեզ ուզածդ պահին կարող են տեղ հացնել (իսկապես շատ հարմար բան է, դիմի՛ր այդ քայլին ամեն անգամ, երբ շտապում ես) դու կարծես, որ այլևս հարկ չկա քայլելու։ Բայց եթե բավականաչափ չքայլես, կդառնաս հաշմանդամ[1], ինչպես հիմա անվանում են այն մարդկանց, ովքեր ստիպված են տեղաշարժվել սայլակով։ Լա՛վ , լա՛վ, գիտեմ, որ սպորտով ես զբաղվում, ուստի գիտես ինչպես շարժել մարմինդ, բայց վերադառնանք ուղեղին։
Հիշողությունը ոտքերի մկանների նման մկան է , եթե այն գործի չդնես, կդառնաս ( մտավոր տեսանկյունից) հաշմանդամ, այսինքն, պարզ խոսենք, կդառնաս հիմարի մեկը։ Բացի այդ էլ, քանի որ որոշակի տարիքից հետո ոչ ոք ապահովագրված չէ Ալցհեյմերի հիվանդությունից, այս տհաճ իրադարձությունից խուսափելու ձևերից մեկը հիշողությունը վարժեցնելն է։

Շարունակությունը կարդացեք այստեղ


Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև