Ո՞ւմ է պետք միայնակ մարդը: Կինը պիտի ամուսնանա ու երեխաներ մեծացնի:
Լամար Մանվելյան
----------
Մայր լինելը դա ամեն մի կնոջ առաքելութինն է: Ում է պետք էն ընտանիքը, որտեղ չեն ուզում երեխա ունենալ:
Ռիմա Մելիքջանյան- Միրաքյան
----------
Ինչ կա դրսում, որ մեր էրեխեքն էլ գնան. կմնան էստեղ, մի գործ կգտնվի:
Անահիտ Ղարաջյան
----------
Մի լավ խոսք կա. «Միշտ լավ է այնտեղ,
որտեղ
մենք
չկանք»:
Ես
դրսում
ապրել
եմ
ու
հետո
եմ
եկել
այստեղ
ու
չեմ
պատրաստվում
այստեղից
որևէ
մեկ
այլ
երկիր
տեղափոխվել:
Սա
է
մեր
հայրենիքը:
Ես
իմ
երեխաներին
էլ
եմ
այսպես
դաստիարակել,
քանի
որ
գտնում
եմ,
որ
հայը
պետք
է
ապրի
իր
հայրենիքում:
Մարետա Հովհաննիսյան
----------
Գնացել եմ, բայց վերադարձել եմ… Չկարողացա մնալ: Կարոտում էի նույնիսկ այն հարևաններիս, ում հետ երբևէ
շփում
չի
եղել…
Հայաստանից
դուրս
ապրելու
մասին
էլ
չեմ
մտածում:
Արևհատ Մելիքջանյան
----------
Տատիկ լինելը լրիվ ուրիշ է, մի օր որ չեմ զանգում, թոռիս ձայնը չեմ լսում, էդ օրը ոնց որ իմը չլինի:
Նաիրա (Մեյբատյան) Մելիքջանյան
----------
Ում է պետք մենակ կյանքը… ճիշտ է, էսպես շատ ենք չարչարվում, բայց դե դա էլ բնական է, այպես էլ պետք է լինի:
Նոռա Քոսակյան
----------
Հայրս որ ինձ չթողեց ուսումս շարունակել, ես ուզում եմ գոնե իմ երեխեքս սովորած լինեն:
Տաթև Դիլանյան
----------
Ինչու գնամ, ու՞ր գնամ: Էստեղ է իմ տունը:
Ֆլորա Ջիլավյան
----------
-Օրը ժպիտ է պարգևում երբ…
-Երբ թոռներիցս մեկն ու մեկը բացում է դուռը…
Ֆիլետ (Վիրաբյան) Ջաղինյան
----------
Ընտանիքը սրբություն է, որի կազմելն ու պահելը դժվար է, բայց քանդելը` հեշտ: Դրա համար ասեմ ջահելներին, ինչ էլ լինի, համերաշխ եղեք, որ ձեր ընտանիքը ամուր լինի ու չքանդվի:
Տանյա (Բաղդասարյան) Հայրյան
----------
Երկրաշարժից հետո կար նման հնարավորություն, բայց մենք սիրում
ենք
մեր
հողն
ու
ջուրը,
և
միշտ
պատրաստ
ենք
եղել
հաղթահարել
բոլոր
դժվարութուններն
ու
մնալ
մեր
հայրենիքում:
Հայրենի
հողը
միշտ
էլ
քաղցր
է,
սա
գիտենք
մենք,
գիտեն
մեր
երեխաներն
ու
թոռները,
և
նրանցից
ոչ
մեկը
չի
մտածում
հայրենիքը
լքելու
մասին:
Քնարիկ Չատինյան
----------
Օրը ժպիտ է պարգևում երբ…
Երբ ամուսինս առավոտ շուտ ինձ չի նեղացնում և երբ փոքր տղաս դպրոցից գալով ասում է, որ ընկեր Մաղաքյանը գոհ է իրենից:
Մարգարիտա Մեյբատյան
Շնորհակալ եմ բոլորից անկեղծության և առանց նախապես պատրաստվելու լուսանկարվելու համար:
Комментариев нет:
Отправить комментарий