Վաչագան Ա. Սարգսյանը Լևոն Խեչոյանի «Մհերի դուռը» գրքի մասին

ՈՒՂԵԿԻՑ ՄԱՏՅԱՆ



Կարդացի Լևոն Խեչոյանի «Մհերի դուռը»: Հետը տարավ հասցրեց մինչև Ագռավաքար, մասնակից եղա ծեսերին, խենթացա իր նման, Մհերին տեսա: Կարևոր չէր, որ դրանից առաջ կարդացել ու գիտեի Մանուկ Աբեղյանի, Հովսեփ Օրբելու և ուրիշների վերլուծությունները, կարևոր չէր, որ Խեչոյանի շատ մեկնություններ հրավառ մտքի արգասիք էին. մի հզոր` հի՜ն օրերից , անհիշելի ժամանակներից, որտեղ ես կայի որպես մի հուշ, գալիս ու հոգիդ էին լցվում արծվի թևաբախումները, Հայասա ցեղի անմեռ ոգին շնչում էր կողքիդ,բոլոր հերոսնեիրն ծանոթ էիր ու մտերմորեն ձեռքով բարևում էիր ու գրկախառնվում:
Շնորհակալ եմ, որ կա այս գիրքը, որ այդքան տառապանքով է գրվել, որ այդքան խենթությամբ ու գիտությամբ է գրվել, սիրով ու սիրով է գրվել: Չեմ կասկածում, որ Խեչոյանը, որի հետ, ցավոք, ծանոթ չեմ եղել, հիմա Ագռավաքարում է ` Մհերի հետ ու գիտի, որ իր գրքի մասին գրվելու է ու իրենք իմանալու են ու խնդալու են:


Լևոն Խեչոյանի «Մհերի դուռը» գիրքը կարող եք ձեռք բերել «ՀԱՅ ԳԻՐՔ» գրախանութներում: 

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև