Սիրում եմ իմ մարմինը երբ նա քո
մարմնի հետ է: Բոլորովին նոր բան:
Ավելի գեղեցիկ մկաններ, նյարդեր ավելի շատ:
սիրում եմ քո մարմինը, սիրում եմ այն, ինչ նա անում է,
կամ ինչպես է անում: սիրում եմ զգալ քո մարմնի
ողնաշարը, նրա ոսկորները և այն դողդոջուն
պիրկ -ողորկությունները որոնք ես
անվերջ անվերջ անվերջ
կհամբուրեմ, սիրում
եմ համբուրել այսուայնը քո,
սիրում եմ, դանդաղ
շոյանքը, ցնցող թրթիռը
քո էլեկտրական մուշտակի,
և այն ինչ
կիսում է մարմինը…
Եվ աչքերը՝ սիրափշրանքներ մեծ,
և միգուցե սիրում եմ խայտանքը քո
իմ ներքո և բոլորովին նոր
Է.Է Քամինգս
Թարգմանությունը՝ Սամվել Մկրտչյանի