Այդ աչքերն ինձ միշտ զարմացնում
էին ապշեցուցիչ անհամապատասխանությամբ. փարաջանովյան դիմակահանդեսի ամենազվարթ պահերին,
երբ հոմերական քրքիջը բոլորին ստիպում էր բռնել փորերը, երբ նրա հերթական սրամտության
տոնը հասնում էր գագաթնակետին, և շրջապատում
բոլորին արդեն թվում էր, թե իրենք իսկապես հանճարներ են, և կյանքն իրոք անսահման
գեղեցիկ է, Սերգեյի հայացքը դառնում էր առանձնապես թախծոտ-իմաստուն, սևեռված ինչ-որ
տեղ դեպի ներս: Այստեղ հռհռացողների համար այդքան անհասկանալի ապրում էր անպաշտպան-թրթռուն
հոգին, որին մանկական միամտությամբ ուզում էր պաշտպանել փշալարերից ու ծակծկող լեզուներից
շքահանդեսային դիմակների մի ամբողջ զինանոցով:
Ավելի ուշադիր նայեք բազմաթիվ
ալբոմներում զետեղված նրա բոլոր լուսանկարները. շփման ժամանակ նա իր ուրախությամբ կարող
էր խաբել ցանկացածին, իսկ ահա լուսանկարները անողոքաբար մատնում են նրա իսկական՝ ճշմարտությունը
ճանաչած մարդու էությունը:
Հայացքը գրիմի ազդեցությանը
չի տրվում…
Գիրքը կարող եք ձեռք բերել այստեղ
Комментариев нет:
Отправить комментарий