Հիշելով իմ ուսանողական տարիները... կամ չպարտադրված ուսումս Ֆեյսբուքում…



Ինձ միշտ անհասկանալի է եղել այն, որ որոշ դասախոսներ պարտադրում են իրենց դասին ներկա լինելը, իսկ որոշները չեն էլ նկատում, թե ով կա լսարանում և ով չկա… 
Հիշում եմ իմ դասախոսներին. կային նաև այնպիսիք, ովքեր դասաժամի սկզբի մի քսան րոպեն տրամադրում էին ներկա- բացակային և պարզաբանում, թե ով ինչու ներկա չէ… դա մի անտանելի պահ էր, ու նրանք երբեմն այնքան էին չարանում բացակայողների վրա, որ այդ ուսանողները քննություններին երբեք բարձր չէին ստանում, ինչքան էլ լավ պատասխանեին… իսկ ներկաներիս համար էլ անտանելի էր նրանով, որ այս տեսակ դասախոսները փորձում էին մեզանից որևէ տեղեկություն կորզել, թե ով ինչու ներկա չէ… մենք մեզ դատարանում էինք զգում` վկայի դերում, ու երբեմն ստիպված էինք լինում ստել, միայն թե շուտ ավարտվի այդ մղձավանջը... և ժամանակի հետ այս տեսակ դասախոսների դասաժամերին պակասում էր ուսանողների թիվը, այնինչ թիվն ավելանում էր այնտեղ, որտեղ դասախոսը երբեք չէր պարտադրում ներկայություն, ու նրա համար միևնույնն էր, թե քանի հոգի է ներկա` նա սիրով ասում էր իր ասելիքը: Գալիս էին ուսանողներ նաև բարձր կուրսերից, ովքեր բախտ չէին ունեցել լինելու տվյալ դասախոսի ուսանողը և այլն…
Մի խոսքով, ինչ եմ ուզում ասել, որ դասախոսի վերաբերմունքից ու ասելիքից շատ բան է կախված… յուրաքանչյուր խոսք էլ ճիշտ մատուցելու դեպքում կարող է լինել հետաքրքիր…  ու այստեղ կարևոր չէ, թե ով է ուսանողը, այլ թե ինչպիսին է դասախոսի վերաբերմունքը… նա երբեք չպետք է ԵԹԵ- ներով խոսի ուսանողների հետ, օրինակ` եթե չգաս դասերին, քեզ չեմ նշանակի, եթե չպատասխանես` դեկանի հետ հարցերդ կլուծես, եթե ուշանաս` դասին չեմ թողնի… պատկերացնում եք, ինչ է կատարվում 18-24 տարեկան երիտասարդների ուղեղում, երբ նրանց հետ այս տոնով են խոսում կամ այսպիսի հիմար պահանջներ են դնում…
Ինքս որոշ տհաս դասախոսների հետ ընդհարվել եմ միայն այն պատճառով, որ նրանք անձնական վիրավորանք են համարել իրենց որևէ տեսակետի հետ իմ չհամաձայնելը…  Ինչ արած, եղել ու կան նման դասախոսներ, բայց երջանիկ ենք դեռ, քանի որ կան նաև ԱՆՀԱՏՆԵՐ , ովքեր իրենց և ուսանողների խոսքը կամ կարծիքը երբեք չեն դնում նույն նժարին, ու միշտ էլ սիրով են լսում նոր տեսակետներ, խրախուսում են երիտասարդի ձևավորվելու ընթանցքը, ու դրանով էլ նրանք միշտ մեծ են մնում ու կարողանում են փոխանցել իրենց փորձն ու գիտելիքը սերունդներին:
Հ.Գ. Վստահ կարող եմ ասել, որ հիմա էլ ուսանող եմ, իմ ընտրած ԲՈՒՀԸ ֆեյսբուքն է, ունեմ շատ սիրելի դասախոսներ` Դավիթ Մուրադյան, Ավագ Եփրեմյան, Արքմենիկ Նիկողոսյան, Հովիկ Չարխչյան, Արա Նախշքարյան և այլոք (բոլորի անունները չեմ կարող նշել), ու նրանց ինքս եմ ընտրում… Նրանցից և ոչ մեկը չի պարտադրում կարդալ իր գրառումները, բայց ես ամեն օր ընթերցում եմ դրանք և շնորհակալ եմ անվճար ուսուցման համար :)))


Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև