ՇՈՇԿԱ ՎԱՆՔ, ԱՐՑԱԽ


   Շոշկա վանքը գտնվում է Խաչմաչ գյուղից հյուսիսարևելք, լեռնային բարձունքի վրա: Մուտքը արևմտյան կողմից է: Կառուցվել է XII - XIIIդդ.: Ունի միանավ դահլիճի հորինվածք (չափերը` 9,18 x 6,25 մ):
Սբ. Ստեփանոս եկեղեցին, համաձայն արձանագրության, կառուցել են Ուսեփ և Գևորգ վարպետները 1651թ.-ին:
   Վերանորոգման ընթացքում այն ձևափոխվել է: Հատակագծում անհամաչափ է: Ինչպես երևում է պատերից, եկեղեցին նախկինում էլ ենթարկվել է նորոգումների: Եկեղեցին ունի խաչաքանդակներով զարդարված խորանային բեմ, երեք պատուհան, գավթի հետ միացնող դուռ՝ արևմտյան մասում:
   Դա միանավ բազիլիկ է` կառուցված տեղական քարից: Հնում եկեղեցում պահվել են երկու ձեռագիր սաղմոսների ժողովածու և Ավետարան՝ մագաղաթի վրա: Տեղանքի մանրամասն ուսումնասիրություններից պարզվել է, որ այստեղ դեռ վաղ միջնադարում եղել է քրիստոնեական կառույց:
   Վանքը հիմնահատակ ավիրվել է թուրք հրոսակախմբերի ձեռքով: Ներկայիս եկեղեցին վերակառուցվել է XVIIդ.-ում, այնուհետև հիմնովին վերանորոգվել 1999թ.-ին, որի ընթացքում թույլ են տրվել հուշարձանի նախնական տեսքը աղճատող ձևափոխություններ


   Պատերի շարվածքում օգտագործված են հին կառույցների քարերը:
Շրջապատում նկատվում են ավերված շենքերի հետքեր` հավանաբար գավթի, տնտեսական և բնակելի կառուցվածքների, որոնք այժմ չեն պահպանվում:
Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների, նախկին եկեղեցին տարածաշրջանի գլխավոր սրբավայրերից է եղել, որը վերանորոգվելով ներկայումս հանդիսանում է Արցախ երկրամասի ուշագրավ հուշարձաններից մեկը:
   Շոշկա վանքից բացվում է մի հրաշալի տեսարան Վարանդա և Ամարաս գետահովիտների վրա: Ինչպես նաև վանքի տարածքից երևում է Շուշի քաղաքը: Վանքի բարձր դիրքի շնորհիվ, այն կարելի է նկատել շատ մեծ հեռավորությունից:


Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև