Հատված Հրանտ Մաթևոսյանի «Աշնան Արև» վիպակից

հատված Հրանտ Մաթեւոսյանի  «Աշնան Արև» վիպակից


Դռան տակ գոմեշներն էին կապած, վերևի ծայրը իրենն ու երեխայինն էր: Սիմոնը գնում էր գործի, գալիս էր զրուցում հորանց տանը, գիշերը գալիս քնում, լույսի հետ գնում գործի: Ջրի գնալիս`Շողերը պատահում էր ճաշ էր բերում, պատահում էր` ցամաք հաց: Հորաքույրը, ջրի գալիս, մեկ- մեկ ներս էր նայում: Դռնից անցնելիս` սկեսուրն ականջ էր դնում- դեռ կենդանի՞ են: Ջուր տաքացնելու աման` չկար. խաձարուրի շոր` չկար. օրորոց` Սիմոնը սարքեց, դնելու մի թիզ ուղիղ տեղ չկար. Խանձարուրել` չգիտեր. Ճաշ եփելու տեղ` չկար,- ջղայնությունից ու քաղցից պատռվում էր: Երեխան էլ`լացկա՛ն, հիվանդո՛տ, ինքն էլ երգել, երգով քնեցնել` չգիտեր. կուրծքը բերանը տված` վազում էր գոմի այս ծայրից այն ծայրը, այն ծայրից այս ծայրը: Կրակը հանգել էր, ինքը գնաց է՛ Մուրադենցից կրակ բերելու, եկավ տեսավ գոմի դուռը բաց, գոմեշը` գոմի վերի ծայրին. օրորոցը շուռ է տվել, թրքել է մահճակալին, երեխան այնտեղ գոռում է, գոռում է, իսկ պառավը` հանգի՛ստ, բան չի պատահել, գոմեշի համար խոտ է բերում: Իսկ իր Իշխան հայրը… իր Իշխան հայրն էլ Մանացից սիրուն- սիրուն խոստումներ է ուղարկում.- Որ լավ տղա դառնա` թևի մի ժամացույց եմ առնելու:


 Վիպակը ամբողջությամբ բեռնեք  և կարդացեք այստեղ

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև