Տաքսու վարորդը Բարեկամավան գյուղից

Մեկ- մեկ ստացվում է, որ տաքսու վարորդների հետ զրույցի եմ բռնվում, մանավանդ, երբ ճանապարհը երկար է լինում: Այսպես վերջերս էլ գիշերով ճանապարհ էինք գնում, վարորդը Տավուշի մարզի Բարեկամավան գյուղից էր, թեման արդեն կար՝ սահմանային գյուղերԱյնքան ցավով էր խոսում, որ թողել է հարազատ գյուղը, հողերը ու եկել մայրաքաղաքում տաքսի է քշում
Հարցնում եմ, հնարավոր չէ այգեգործությամբ ընտանիք պահել, ասում է.  “Աղջիկ ջան, ի՞նչ ես ասում, մեր գյուղում այգի պահել ու մշակելը մահացու գործ է, ո՞վ  է կարողանում դաշտ գնալկոնկրետ մեր դաշտը սահմանի մոտ է, հենց ոտք ես դնում՝ կրակոցները սկսվում են…”
Իսկ բնակիչներն ինչպե՞ս են ապրում,- հարցնում եմ
Մարդ չի մնացել, ովքեր էլ ապրում են՝ վախը սրտերի մեջԳյուղն այնքան մոտ է սահմանին, որ տանը նստած լսում ենք ադրբեջանցիների ձայները…  Սահմանային գյուղերը պետք է հարկ չվճարեն, հակառակը՝ պետությունը պետք է օգնի, աջակցի, որ գյուղացին էլ գոյատևի ու չհեռանա, ինչպես դա անում է ադրբեջանական իշխանությունը, նրանք սահմանային գյուղի բնակիչներից հարկեր չեն գանձում, կոմունալ վճարումներ չկան, աջակցում են ինչքան հնարավոր է, և այդ ամենի շնորհիվ է, որ 15-20 տարում 1000 բնակիչ ունեցող գյուղն արդեն 6000 բնակիչ ունի ու սրանով է, որ իրենց սահմաններն ուժեղ ենԻսկ մեր սահմանային գյուղերը դատարկվում են, ինչո՞ւ, քանի որ մեր մասին մտածող չկաՀասկացող աղջիկ ես, եթե ես ու իմ ընտանիքը չենք կարողանում այգին մշակել ու բերք ստանալ, ասա ինձ տեսնեմ, ես ո՞նց պահեմ իմ ընտանիքը, ստիպված կամ պետք է գնայի Ռուսաստան, ինչպես հիմնականում անում են մեր կողմի ժողովուրդը, կամ էլ պետք է գայի Երևան
Չգիտեի ինչ պատասխանել, մարդը ճիշտ էր ասում, ցավով էր ասում, զգում էի, որ նույն ցավով էլ թողել էր իր տուն, իր հայրական օջախը, իր այգին, որի մասին խոսելիս խոր հոգոց էր հանում


Լուսանկարի աղբյուրը` www.animargaryan.org 

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև