Հովհաննես Գրիգորյան «ՍԻՐՏ»



Հին բառերի մեջ ամենաշատը դու կարող էիր խաբվել,
դու, թեև այնպես
խնամքով ու հոգատար թաքնված էիր մարմնի
ամենախորքում, ամուր ու ճկուն ոսկորներով ցանկապատված:
Դու, ամենանուրբն ու ամենազգայունն ու նաև
անհրաժեշտն ու միաժամանակ, խաբվածը բոլորից:
Դու ցանկացել ես տեսնել
և աչքերը փակել են աչքերդ,
դու ցանկացել ես գրկել
և ձեռքերը բռնել են ձեռքերդ,
իսկ ձեռքերը կախվել են խաչված` դատապարտված
ստրուկների նման` հին Հռոմի ճանապարհին:
Դու ցանկացել ես լսել
և ականջները խուլ են ձևացել,
դու ցանկացել ես վազել, իսկ ոտքերը
տարել են քեզ բոլորովին ուրիշ ճանապարհով
Դու անվերջ ինչ-որ բաներ ես ցանկացել,
բայց քեզ հաճախ խեղդել են ծխախոտի ծխի մեջ
և կամ թմրացրել գինով և օղիով դաղել:
Դու, անզոր ու անօգնական,
ինչպես երեխա`բարուրի մեջ ամուր փաթաթած


Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև